Հունիսի 20-ի գիշերը ցավ է ու մեծ բեռ, որն ինձ կուղեկցի մինչև կյանքիս վերջը. Մամուկա Բախտաձե
Հունիսի 20-ի գիշերը ցավ է ու մեծ բեռ, որն ինձ կուղեկցի մինչև կյանքիս վերջը. Մամուկա Բախտաձե

Հունիսի 20-ի գիշերը ցավ է ու մեծ բեռ, որն ինձ կուղեկցի մինչև կյանքիս վերջը», – այս հայտարարությունը Մամուկա Բախտաձեն արել է թոք-շոուների հաղորդավարների հետ հանդիպման ժամանակ:

Դրա հետ մեկտեղ, Մամուկա Բախտաձեն նշել է, որ այդ ամենը ծառայել է ազգային շահերին, որի համար նա միշտ կքայլի հպարտությամբ:

«Ես շատ եմ երթևեկում Վրաստանով և կշարունակեմ ճամփորդել: Ես միշտ կքայլեմ գլուխս վեր բարձրացրած, քանզի ինչ արել եմ դա միշտ ծառայել է մեր ազգային շահերին:

Ինչ վերաբերում է հունիսի 20-ի գիշերը: Դա ցավ է ու մեծ բեռ, որն ինձ կուղեկցի մինչև կյանքիս վերջը և համոզված եմ կուղեկցի նաև յուրաքանչյուր քաղաքացու», – ասել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, բոլորը տեսել են, թե ինչպես էր տեղի ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի գրավումը:

«Ոստիկանությունը, պասիվ պատնեշը, այլևս չէր կարող դիմադրել գրոհին և մենք ցավոք սկսեցինք կիրառել հատուկ միջոցներ: Սա շատ մեծ ցավ է, որը կուղեկցվի ինձ հետ մինչև կյանքիս վերջը: Ինչ վերաբերում է իմ վարչապետությունը, ապա ամենից քիչ ցանկանում եմ լսել, որ Մամուկա Բախտաձեն արել է ամեն ինչ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարություն է տարածել, որ հրաժարական է տալիս: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որտեղ գրում է. «Ինձ համար մեծ պատիվ էր, և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանք» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորականը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախորդ վարչապետերին և հաջողություն մաղթել ապագա Վարչապետին»:

Թողնել մեկնաբանություն