Հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալվել է ՆԳՆ-ի աշխատակից (վիդեո)

Հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալվել է ներքին գործերի նախարարության մեկ աշխատակից,- այս մասին Վրաստանի դատախազությունում այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է Կոկա Կացիտաձեն:

«Հունիսի 20-21-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում անցկացված ցույցի առանձին մասնակիցների նկատմամբ իրավապահների կողմից իրավասությունը հնարավոր չարաշահելու փաստով Վրաստանի գլխավոր դատախազությունում ընթացող հետաքննության շրջանակներում ձեռքբերված ապացույցերի հիման վրա ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մեկ աշխատակից»,- հայտարարել է Կացիտաձեն: