Հունիսի 2-ը Քուռ գետի պաշտպանության օրն է
Հունիսի 2-ը Քուռ գետի պաշտպանության օրն է

Հունիսի 2-ին նշում են Քուռ գետի պաշտպանության օրը, որը հիմնադրվել է 1999 թվականին, «Քուռ-Արաքս» դաշինքի նախաձեռնությամբ և միաժամանակ նշվում է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:

Այս կապակցությամբ, շրջակա միջավայրի գործակալության պետ Անդրո Ասլանիշվիլին, մթնոլորտային օդի, հողի և ջրի լաբորատորիայի մասնագետների հետ միասին, ներկա է գտնվել Քուռ գետի ջրից նմուշների վերցման գործընթացին:

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, վերցված նմուշներում տեղում որոշվել են ֆիզիկական և քիմիական չափանիշները, իսկ օրգանական և ոչօրգանական նյութերը փորձարկվելու են լաբորատորիայում, որոնց արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից:

Գերատեսչությունում նշում են, որ շրջակա միջավայրի ազգային գործակալությունը պարբերաբար իրականացնում է Քուռ գետի մոնիտորինգը 19 կետում, իսկ եռամսյակում 33 կետում: Արդյունքները հրապարակվում են գործակալության կայքում: