Հունիսի 10-12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնելու է Ժնև
Հունիսի 10-12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնելու է Ժնև

Հունիսի 10-12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնելու է Ժնև, որտեղ անցկացվելու է Աշխատանքի համաշխարհային կազմակերպության 108-րդ նստաշրջանին: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին:

Այս տարի Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը նշում է 100-ամյակը:

Նախագահի մամլո խոսնակի խոսքով, Վրաստանի նախագահն այլ պետությունների ղեկավարների հետ մեկտեղ, մասնակցելու է բարձր մակարդակի պանելին: Նշված պանելին մասնակցելու են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Էստոնիայի և այլ երկրների ղեկավարները: