Հունգարիան կողմ է Վրաստանին անհապաղ MAP շնորհելուն
Հունգարիան կողմ է Վրաստանին անհապաղ MAP շնորհելուն

ՆԱՏՕ-ի ոչանդամ երկրներից Վրաստանը բոլորից շատ զինվորականներ է ուղարկում առաքելություններին: Մենք գնահատում ենք այն լուման, որը դուք ներդնում եք ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում,-այս մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում:

Նրա խոսքերով Հունգարիան կողմ է ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնմանը:

«Ես հաճախ դիմում եմ իմ գործընկերներին այս հարցով և իրականում հետաքրքրվում եմ, էլ ինչ ենք սպասում ոչանդամ երկրի կողմից: Վրաստանը պետք է պարգևատրվի, ստանա դրական հակաարձագանք և Վրաստանի համար պետք է գործի դրվի անդամության ռազմավարական պլանը: Մենք աջակցել ենք նաև Բոսնիա-Հերցոհովինայի համար այդ ծրագրի գործի դնելուն, այժմ ինչու չպետք է դա անենք Վրաստանի դեպքում:

Սրտի ցավով եմ նայում ՆԱՏՕ-ի որոշ անդամների արձագանքին: Դուք 100 % աջակցություն ունեք Հունգարիայից: Մենք գնահատում ենք ձեր գործունեությունը և գտնում ենք, որ Վրաստանին պետք է շնորհվի անդամության ռազմավարական պլան: Մենք գտնում ենք նաև, որ Վրաստանը արդեն պետք է ստանար այդ ծրագիրը: Մեր աջակցությունը հստակ է:

Համոզված եմ, որ հիշում եք Վարշավայի գագաթնաժողովը, Հունգարիան ցանկանում էր, որ Վրաստանը ստանար ՄԱՊ (MAP): Դա 2016 թվականին էր, որը նշանակում է, որ մենք կորցրել ենք երկու տարի: Հույս ունեմ, որ Վրաստանը Բրյուսելի գագաթնաժողովին կստանա դրական արձագանք»,- հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: