Հունաստանում մոծակի կողմից տարածած վարակով զոհվել է 17 մարդ
Հունաստանում մոծակի կողմից տարածած վարակով զոհվել է 17 մարդ

Հունաստանում մոծակի կողմից տարածած վարակով զոհվել է 17 մարդ: Ինչպես հայտարարել են Հունաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնում, մոծակները տեղափոխում են շատ վտանգավոր վարակ, որը հայտնի է արևմտյան Նիլոսի անունով: Հիվանդության նշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, հոգնածությունը և այլն: Վարակը խախտում է նաև մարդու նյարդային համակարգը: Նա կարող է առաջացնել նաև Էնցեֆալիտ, Մենինգիտ կամ Դամբլա:

Աթենքի բժշկական միությունը կոչ է արել առողջապահության նախարարությանը միջոցներ ընդունել վարակի իտարածումը կանխելու նպատակով:

Նշված հիվանդությամբ հիվանդանալու դեպքերը հիմնականում գրանցվել են Աֆրիկայում և կենտրոնական Մակեդոնիայում, սակայն վտանգավոր վարակը նկատվել է նաև Եվրոպայի այլ երկրներում, այդ թվում Իտալիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Արևմտյան Նիլոսի վարակով այս տարի երկու մարդ զոհվել է նաև Իսրաելում: Ինչպես նշում են մասնագետները, վարակը Աֆրիկայից Եվրոպա են տեղափոխում թռչյունները:

 

Թողնել մեկնաբանություն