Հունաստանում մեկնարկել է «Փայզերի» պատվաստանյութով տարեցների պատվաստումը
Հունաստանում մեկնարկել է «Փայզերի» պատվաստանյութով տարեցների պատվաստումը

Հունաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ տարեցների պատվաստումը: Երկրում պատվաստման գործընթացի մեկնարկից ի վեր, «Փայզերի» և «Բիոենտեքի» պատվաստանյութը ներարկվել է ավելի քան 75 000 առողջապահության ոլորտի ներկայացուցչի: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

«Չէի կարող սպասել: Դա կփրկի մարդկանց», – հայտարարել է 91-ամյա մի կին, ով կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Աթենքի հիվանդանոցներից մեկում:

Հունաստանի վարչապետի հայտարարությամբ, 11 միլիոնանոց երկրում կառավարության նպատակն է, որ մարտ ամսին համար, վարակի դեմ պատվաստանյութը ներարկվի ավելի քան երկու միլիոն մարդու:

Հունաստանում կարանտին է սահմանված նոյեմբերից: Երկուշաբթի օրվանից երկրում մեղմացվելու են որոշ սահմանափակումներ: Ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ կբացվեն ոչ էական անհրաժեշտության խանութներ:

Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում արձանագրվել է վարակի 147 860 դեպք: Այստեղից համավարակը խլել է 5 421 հիվանդի կյանք: