Հունաստանում մասնավոր Skai հեռուստատեսության մոտ տեղի է ունեցել պայթյուն
Հունաստանում մասնավոր Skai հեռուստատեսության մոտ տեղի է ունեցել պայթյուն

Հունաստանում  SKAI  հեռուստաալիքի շենքի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել: Associated Press գործակալության փոխանցմամբ, միջադեպի արդյունքում զոհեր չկան, սակայն շենքը զգալիորեն վնասվել է:

Պայթյունը տեղի է ունեցել Աթենքի ծովափնյա շրջանում երեկ ուշ գիշերին, տեղական ժամանակով ժամը 02:35-ին: Մինչ այդ հեռուստատեսությունում ռումբի առկայության մասին ստացել են հաղորդագրություն, այդ պատճառով աշխատակիցները տարհանվել էին:

Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառը շենքի մոտ տեղադրված պայթուցիկ սարքն էր:

Միջադեպի պատասխանատվությունը դեռ.ս ոչ մեկ իր վրա չի վերցրել: Սակայն նախկինում ծայրահեղականների և անարխիստական կազմակերպությունների կողմից բազմիցս եղել են հարձակումներ մամուլի հնարավորությունների վրա:

Միջադեպը հետաքննում է Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը: