Հունաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 821-ի
Հունաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 821-ի

Հունաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 821-ի: Այժմ հիվանդանոցում է մնում 134 մարդ: Նրանցից 54-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ապաքինվել է 36 մարդ:

Հունաստանում մարտի 25-ին տվյալներով, վարակից զոհվել է 22 մարդ: Ինչպես հայտարարել են առողջապահության նախարարությունում, նրանց մեծ մասը տղամարդ է: