Հունաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 865 նոր դեպք, մահացել է վեց մարդ
Հունաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 865 նոր դեպք, վարակից մահացել է վեց մարդ, որը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Կառավարության որոշմամբ Կաստորիայի շրջանը հայտարարվել է բարձր ռիսկային գոտի, որտեղ հոկտեմբերի 23-ից ուժի մեջ կմտնեն սահմանափակումներ, այդ թվում պարետային ժամը:
Համաճարակի սկզբից Հունաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 27 334 դեպք, մահացել է 534 մարդ: