Հունաստանում առատ ձյան պատճառով զոհվել է երեք մարդ
Հունաստանում առատ ձյան պատճառով զոհվել է երեք մարդ

Հունաստանում առատ ձյան պատճառով մահացել է երեք մարդ: Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը օդային սառը հոսանքների նոր ալիքի տարածում է կանխատեսում հունվարի 7-ի երեկոյան: Աթենքում և Հարավային Հունաստանում սպասվում է ձյուն:

Հունաստանի մասշտաբով ամենացածր ջերմաստիճանը եղել է -19, երկրի հյուսիսային մասում գտնվող Ֆլորինա քաղաքում: Հունաստանից բացի աղետից տուժել են նաև Կենտրոնական Եվրոպայի երկրները: Ձյունը խոչընդոտներ է առաջացրել Հարավային Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:

Վատ եղանակի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ: