Հունաստանում անտառային հրդեհը մոտենում է Միկենես քաղաքին
Հունաստանում անտառային հրդեհը մոտենում է Միկենես քաղաքին

Հունաստանում անտառային հրդեհը մոտենում է պատմական Միկենես քաղաքին: Աղետի պատճառով քաղաք-թանգարանից տարհանել են այցելուներին:

Հրդեհի մարման գործողությանը ներգրավված է ավիացիան: Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները նշում են, որ իրավիճակն այժմ վերահսկվում է, և հրդեհն այլևս վտանգ չի ներկայացնում պատմական քաղաքի ավերակների համար:

Միկենաս քաղաքի ավերակները գտնվում են Աթենքից 90 կմ. հարավ-արևմուտքում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: