Հունաստանին հարվածել է «Մեդեա» ցիկլոնը
Հունաստանին հարվածել է «Մեդեա» ցիկլոնը

«Մեդեա» ցիկլոնը հարվածել է Հունաստանին: Երկրի հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 15 աստիճանի: Ուժեղ քամու ու ձյան պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ:

Եղանակի վատթարացման պատճառով հյուսիսում մի քանի շրջաններ հոսանքազրկված են: Ձյուն է տեղում նաև Աթենքում, որտեղ ջերմաստիճանը իջել է մինչև զրո աստիճանի: Վատ եղանակի պատճառով փակ է Աթենքն ու Սալոնիկը կապող մայրուղին: