Հունաստանի միտրոպոլիտ Սերաֆիմին ձերբակալել են այն բաի համար, որ արտակարգ դրության ժամանակ բացել է եկեղեցու դռները
Հունաստանի միտրոպոլիտ Սերաֆիմին ձերբակալել են այն բաի համար, որ արտակարգ դրության ժամանակ բացել է եկեղեցու դռները

Հունաստանում միտրոպոլիտ Սերաֆիմը ձերբակալվել է այն բանի համար, որ արտակարգ դրության ժամանակ բացել է եկեղեցու դռները և հավատացյալներին կոչ արել չնայած արգելքին մտնել եկեղեցի: Այս մասին հայտնում է «CNN Greece»-ը:

Հունաստանի կառավարությունը կորոնավիրուսի (Covid-19)-ի տարածումը կանխելու նպատակով արգելել է եկեղեցական ծիսակատարությունները:

Միտրոպոլիտը ոստիկանության բաժանմունքում հայտարարել է, որ նա դեռ չի ստացել համապատասխան կարգադրություն:

Քիչ անց միտրոպոլիտին ազատ են արձակել, և ասել, որ նա պետք է պահպանի հաստատված կարգը:

Կիթերա քաղաքի քաղաքապետը հաստատում է այդ փաստը և պնդում, որ այս պահվածքն խախտում է կառավարության կողմից տրված հրամանը: