Հունաստանի իշխանությունները այցեգիր չեն տրամադրել Մոսկվայի պատրիարքարանի գործերի վարիչին
Հունաստանի իշխանությունները այցեգիր չեն տրամադրել Մոսկվայի պատրիարքարանի գործերի վարիչին

Հունաստանի իշխանությունները այցեգիր չեն տրամադրել Մոսկվայի պատրիարքարանի գործերի վարիչին:

Ինչպես գրում է ռուսական մամուլը, Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտ Բարսանոփը ծրագրում էր մեկնել Աթոնի սար:

Ռուսաստանի պատրիարքարանում հայտարարում են, որ Բարսանոփը սուրբ սար աղոթքի համար այցելում է ամեն տարի, սակայն այս տարի նրան այցեգիր չեն տրամադրել:

BBC հեռուստաալիքի ռուսական խմբագրության տվյալներով, մինչ այդ նման հիմնախնդրի առջև են հայտնվել այլ հոգևորականներ:

Ինչպես գրում են լրագրողները, հնարավոր է դա կապված լինի Ռուսաստանի պատրիարքարանի և աշխարհի պատրիարքի միջև գոյություն ունեցող լարվածության հետ, որը վերաբերում է ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցուն կարգավիճակ շնորհելուն: