Հունաստանի և Թուրքիայի լիդերները քննարկելու են տրանսանատոլիական և տրանսադրիատիկական գազատարի իրականացման հարցը
Հունաստանի և Թուրքիայի լիդերները քննարկելու են տրանսանատոլիական և տրանսադրիատիկական գազատարի իրականացման հարցը

Հունաստանի վարչապետի Թուրքիա կատարած այցի ժամանակ, քննարկվում է տրանսանատոլիական և տրանսադրիատիկական գազատարի իրականացման հարցը:

Ալեքսիս Ցիպրասը Թուրքիա է այցելել այսօր և հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Տրանսանատոլիական գազատարը Վրաստան-Թուրքիա սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահման գոյություն ունեցող նախագիծ է, որը տրանսադրիատիկական գազատարի հետ միասին «հարավային գազի միջանցք» նախագծի մասն է: Նշված նախագծով նախատեսված է Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքից եվրոպա բնական գազի արտահանում: Սկզբնական մասում գազատարով արտահանվելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից վեց միլիոնը մնալու է թուրքիային, իսկ մնացածը գնալու է Եվրոպա: Նախագծի ավարտից հետո Եվրոպան գազ է ստանալու 2020 թվականից: