Հունաստան վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հաղորդակարգը
Հունաստան վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հաղորդակարգը

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հաղորդակարգը: 300 պատգամավորից կազմված խորհրդարանում որոշմանը աջակցել են 153-ը: Փաստաթուղթը ընդունելու համար անհրաժեշտ էր 151 ձայն:

ՆԱՏՕ-ի 29 անդամ երկրների դեսպանները և Հյուսիսային Մակեդոնիան երկրի դաշինքին անդամագրվելու մասին հաղորդակարգը ստորագրել են դաշինքի շտաբ կայանում: Այժմ այն պետք է վավերացնեն դաշինքի անդամ պետությունների խորհրդարանները: