«Human rights watch»-ի 2019 թվականի զեկույցում խոսվում է նաև Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին
«Human rights watch»-ի 2019 թվականի զեկույցում խոսվում է նաև Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

«Human rights watch» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է 2019 թվականի զեկույցը, որտեղ խոսվում է նախորդ տարի մարդու իրավունքների տեսանկյունից աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում տիրող իրավիճակի մասին:

«2019 թվականը Վրաստանում առանձնանում էր քաղաքական լարվածության և երկարատև բողոքի ցույցերով, որոնք անցկացվում էին ընտրական համակարգի բարեփոխման պահանջով: Հունիսին մեծամասամբ խաղաղ ցույցերն իշխանությունը ցրել է ոչ համաչափ ուժի կիրառմամբ: Ցրելու ժամանակ տուժել են բազմաթիվ մարդիկ և ձերբակալել են շատերին: Պատասխանատվության գործընթացն իրականացվել է միակողմանի: Քաղաքական ճգնաժամի խորացումից խուսափելու համար հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը, իսկ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը տվել է 2020 թվականին ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու խոստում, սակայն քիչ անց, քվեարկությանը տապալվել է այս օրինագիծը, որն առավել սրել է ցույցը: Ցուցարարները պահանջել են արտահերթ ընտրությունների անցկացում:

Վրդովմունքի պատճառ են դարձել նաև աշխատանքի օրենսդրության ոչ բավարար կանոնադրությունները, որոնք ռիսկեր են ստեղծում աշխատողների անվտանգության համար»,- հայտարարում են կազմակերպությունում: