Հուլիսի 28-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Հուլիսի 28-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Վաղը, հուլիսի 28-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Տեր Կիրակոս Սիմոնյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցում պատարագիչն է Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակերում կտիրի ուրախ տոնական տրամադրություն և կպահպանվի միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը:

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 29-ին, հիշատակ Մեռելոց է: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար: