Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո աշխատել ենք մինչև առավոտյան, չի հաջողվել գտնել միայն արտգործնախարարին. Իլհամ Ալիև
Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո աշխատել ենք մինչև առավոտյան, չի հաջողվել գտնել միայն արտգործնախարարին. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ, Իլհամ Ալիևը քննադատել է երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը:

Ալիևի հայտարարությամբ, արտգործնախարարը ոչ մի կերպ չի արձագանքել, երբ իրավիճակը լարվել էր Հայաստան-Ադրբեջան սահմանում:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը,ո՞ւր էր նա: Մենք այդ օրը աշխատում էինք մինչև առավոտ: Վարչապետը աշխատավայրում էր, ես նույնպես աշխատում էի: Մեզ հետ միասին էին պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը : Ինձ չի հաջողվել գտնել միայն արտաքին գործերի նախարարին»,- ասել է նա:

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիվանագիտական ​​գործունեությունը պետք է լինի հարձակվողական, այլ ոչ թե պաշտպանական և պասիվ:

Թողնել մեկնաբանություն