Հուլիսի 1-ից, Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում
Հուլիսի 1-ից, Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, երկրում չեղարկվում է տեղաշարժի արգելքը, որի արդյունքում սահմանափակումները կվերացվեն մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտի համար: Այս մասին ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, հուլիսի 1-ից Թբիլիսիի մետրոն ու քաղաքային ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն սովորական ռեժիմով:

Բացի այդ, ուղևորության ընթացքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ:

«Այս հարցը հետագայում խստորեն վերահսկվելու է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության համապատասխան ծառայությունների կողմից», – ասացին քաղաքապետարանից: