Հուբերտ Քնիրշ. Վրաստանի բարեկամները եզրակացրել ենք, որ համաներումը ստեղծված իրավիճակը կարգավորելու լավագույն միջոցն է
Հուբերտ Քնիրշ. Վրաստանի բարեկամները եզրակացրել ենք, որ համաներումը ստեղծված իրավիճակը կարգավորելու լավագույն միջոցն է

Վրաստանի բարեկամները եզրակացրել ենք, որ համաներումը ստեղծված իրավիճակը կարգավորելու լավագույն միջոցն է, – այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը՝ համաներման օրինագծի հետ կապված Վրաստանի Առաջին ալիքի համար արված մեկնաբանության ժամանակ:

Ըստ նրա, եթե «Ազգային շարժումը» ավելի լավ ծրագիր ունի հունիսի 20-ի իրադարձությունները հաղթահարելու համար, ապա կցանկանար նրանցից լսել այս ծրագիրը:

«Համաներման նախագիծը բարդ թեմա է: Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց արտաքին դիտորդների տեսակետից, այս երկրի բարեկամների տեսակետից, մենք եզրակացրել ենք, որ համաներումը իրավիճակը կարգավորելու լավագույն միջոցն է: Գուցե դա իդեալական լուծում չէ, բայց առաջ շարժվելու լավագույն միջոցն է: Եթե «Ազգային շարժումը» այլ լուծում ունի, թե ինչպես հաղթահարել հունիսի 20-ի իրադարձությունների հետևանքները, ես ուզում եմ նրանցից լսել այս գործնական ծրագիրը, և կարծում եմ, որ վրաց հասարակությունը նույնպես ցանկանում է լսել այդ ծրագիրը», – ասաց Քնիրշը: