Հրթիռային հարվածների հետևանքով, Աշկելոն քաղաքում զոհվել է մեկ մարդ, երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ
Հրթիռային հարվածների հետևանքով, Աշկելոն քաղաքում զոհվել է մեկ մարդ, երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ

Գազի հատվածից Իսրաելի տարածքի ուղղությամբ իրականացրած հրթիռային հարվածների հետևանքով, Աշկելոն քաղաքում զոհվել է մեկ մարդ, երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Լրատվությունն այս մասին տարածել են արտակարգ իրավիճակների ծառայությունը: Զոհվել է 40 ամյա տղամարդ:

Իսրաելի մամուլի փոխանցմամբ, պալեստինցի գրոհայինների կողմից հրթիռայինհարվածների հետևանքով տուժածների քանակը գերազանցում է 50-ը: Այդ թվում մի 19 տարեկան զինվորականի և 60 ամյա կնոջ վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ, Համաս շարժումը Իսրաելի տարածք են ուղարկել 300 հրթիռից սվել: Ի պատասխան դրա, Իսրաելը ռմբակոծել է Պաղեստինի տարածքը, արդյունքում կա երեք զոհ:

Մերձավոր արևելքում իրավիճակը լարվել է այն բանից հետո, ինչ Գազի հատվածում Իսրաելի կողմից իրականացրած հատուկ գործողության արդյունքում զոհվել է 7 պաղեստինցի, այդ թվում Համասի լիդերներից մեկը:

 

Թողնել մեկնաբանություն