Հրշեջ-փրկարարները Թբիլիսիում, բնակելի շենքում հրդեհի ժամանակ փրկել են երեք երեխայի
Հրշեջ-փրկարարները Թբիլիսիում, բնակելի շենքում հրդեհի ժամանակ փրկել են երեք երեխայի

Հրշեջ-փրկարարները Գլդանիում, բնակելի շենքում հրդեհի ժամանակ փրկել են երեք երեխայի:

Հարևանների փոխանցմամբ, 14, 11 և 4 տարեկան երեխաները տանը մենակ էին:

Ներքին գործերի նախարարություն կանչ էր գրանցվել, որ Թբիլիսիում, Գլդանի թաղամասում այրվում է բազմահարկ շենքի բնակարանը, որտեղ գտնվում են երեխաներ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, կանչն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր մեկնեց 30 հրշեջ-փրկարար և հրշեջ-փրկարարական տեխնիկա: Տեղում մոբիլիզացված են ոստիկաններ և շտապ օգնության խմբեր:

Այս պահի դրությամբ հրդեհը մարված է: Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն:

Թողնել մեկնաբանություն