Հրշեջ-փրկարարները գիշերվա ընթացքում մարել են անտառային երկու հրդեհ. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն
Հրշեջ-փրկարարները գիշերվա ընթացքում մարել են անտառային երկու հրդեհ. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն

Հրշեջ-փրկարարները գիշերվա ընթացքում մարել են անտառային երկու հրդեհ,- այս մասին տեղեկությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Ըստ նրանց, գիշերվա ընթացքում առաջացել են հրդեհի երկու նոր օջախներ՝ Գուրիայում, Մամաթիում, Սամցխե-Ջավախեթիում, Ասպինձայում:

«Գուրիայում և Ասպինձայում հրդեհները մարվել են: Մեկ օջախ է մնացել Սամեգրելոյում: Հրդեհը տեղայնացված է Դոբարազենիում, այժմ տարվում են լուծարման աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը կոչ է անում զերծ մնալ դաշտերում ու վարելահողերում խոտ այրելուց: Արևմտյան Վրաստանում ուժեղ քամի ու չոր եղանակ է, ինչը խանգարում է հրշեջներին հրդեհները մարելուն: Դաշտում և վարելահողերում այրվող խոտերը կարող են հրդեհներ տարածել ինչպես բնակելի տարածքներում, այնպես էլ անտառներում», – ասված է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած հաղորդագրության մեջ: