Հրշեջ-փրկարարները երկրի մասշտաբով հրդեհի դեմ են պայքարում 11 կետում. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն
Հրշեջ-փրկարարները երկրի մասշտաբով հրդեհի դեմ են պայքարում 11 կետում. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը անդադար ռեժիմում շարունակում է մարել անտառային և դաշտային հրդեհները: Այս պահին երկրում մնացել է 11 թեժ կետ, որտեղ ընթանում են տեղայնացման աշխատանքներ:

Այս մասին տեղեկությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

«Ծալենջիխայի մունիցիպալիտետի Ջաղիրա գյուղում այրվում է անտառի ստորին ծածկը: Հրդեհը տեղայնացված է: Բնակչությանը վտանգ չի սպառնում: Տեղում կենտրոնացված է 3 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա և հրշեջ-փրկարարական անձնակազմ:

Ջվարի, Մուժավա գյուղ – այրվում է ստորին տերևաթափ անտառը: Հրդեհի մոտակայքում բնակավայր չկա: Դժվար տեղանքի պատճառով հնարավոր չէ հատուկ տեխնիկան հասցնել օջախի մոտ: Հրշեջները գտնվում են տեղում, նրանք հրդեհը մարում են անհատական սարքավորումներով: Ծալենջիխա, գյուղ Սքուրի – այրվում է սաղարթախիտ անտառի ստորին ծածկը: Հրդեհի մոտ բնակավայր չկա:

Դժվար տեղանքի պատճառով հնարավոր չէ տեխնիկան հասցնել հրդեհի օջախի մոտ: Հրշեջ-փրկարարները գտնվում են տեղում և հրդեհաշիջման գործողություններն իրականացնում են անհատական ​​սարքավորումներով: Մարտվիլի, Բալդա գյուղ – այրվում է անտառի ստորին ծածկը: Բնակչությանը վտանգ չի սպառնում, իրավիճակը վերահսկելի է:

Դժվար տեղանքի պատճառով հնարավոր չէ տեխնիկան հասցնել հրդեհի օջախի մոտ: Հրշեջ-փրկարարները գտնվում են տեղում և հրդեհաշիջման գործողություններն իրականացնում են անհատական ​​սարքավորումներով:

Իմերեթի, Ծղալտուբո, Զարաթի գյուղ – այրվում է սաղարթախիտ անտառի ստորին ծածկը, այս պահին հրդեհը տեղայնացված է: Հրդեհի մոտ բնակավայր չկա: Ամբողջ գիշեր տեղում կենտրոնացված էին հրշեջները: Ընթանում են լուծարման աշխատանքներ: Իրավիճակը վերահսկելի է:

Խոնի, Ձեձիլեթի գյուղ – Այրվում է սաղարթախիտ անտառի և թփերի ստորին ծածկույթը: Բնակչությանը վտանգ չի սպառնում: Հրդեհը տեղայնացված է: Իրավիճակը վերահսկելի է: Ողջ գիշեր տեղում աշխատում էր 5 հրշեջ-փրկարարական բրիգադ: Աջարիա, Քեդա, Բզուբզու գյուղ – այրվում է սաղարթախիտ անտառի ստորին ծածկը: Հրդեհը տեղայնացված է, այս պահին տարածքում կան առանձին բռնկումներ: Հրդեհի մոտ բնակավայր չկա: Տեղում կենտրոնացված են 2 հրշեջ-փրկարարական մեքենաներ:

Ռաճա-Լեչխումի Օնի, Օնճեվի և Ծոլա գյուղերի տարածք – այրվում է խառը անտառի ստորին ծածկը: Հրդեհի մոտ բնակավայր չկա: Ընթանում են տեղայնացման աշխատանքներ: Այս պահին հրշեջ-փրկարարների անձնակազմը տեղում է ՝ համապատասխան անհատական ​​հրշեջ-հատուկ տեխնիկայով: Ցագերի, Չքումի գյուղ – այրվում է տերևաթափ անտառի ստորին ծածկը, հրդեհի մոտ բնակեցված տարածք չկա: Դժվար տեղանքի պատճառով հնարավոր չէ տեխնիկան հասցնել հրդեհի օջախի մոտ: Հրշեջ-փրկարարները գտնվում են տեղում և հրդեհաշիջման գործողություններն իրականացնում են անհատական ​​սարքավորումներով:

Այս պահին բոլոր հրդեհները վերահսկվում են: ՆԳՆ-ն սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները պատրաստության են բերված և անհրաժեշտության դեպքում կներգրավվեն հրդեհի տեղայնացման աշխատանքներին,  չնայած այս պահին դրա կարիքը չկա: ՆԳՆ-ն արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը կոչ է անում զերծ մնալ դաշտերում ու վարելահողերում խոտ այրելուց: Արևմտյան Վրաստանում ուժեղ քամի է և չոր եղանակ, ինչը խանգարում է հրշեջներին հրդեհների մարման գործում», – հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: