Հրշեջ անվտանգության տեսանկյունից սահմանված օրենքով այսօր սկսվում է շենքերի և շինությունների ստուգումը
Հրշեջ անվտանգության տեսանկյունից սահմանված օրենքով այսօր սկսվում է շենքերի և շինությունների ստուգումը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հրշեջ անվտանգության տեսանկյունից սահմանված օրենքով, Վրաստանի մասշտաբով սկսում է ստուգել  շենքերը և շինությունները:

Մասնագետները ստուգում են անցկացնում երեք փուլով: Նախնական փուլում, շենքերի ստուգման ժամանակ տրվելու են հանձնարարականներ և բոլոր սեփականատերերին տրվելու են ժամանակ՝ դրանք կատարելու համար:

Հրշեջ անվտանգության կանոնների և պայմանների մասին տեխնիկական կանոնակարգի պահանջի խախտումը կամ չկատարումը ենթադրում է 500-ից 10 000 լարի տուգանք:

Ինչպես հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամլո խոսնակ Միշա Փեիքրիշվիլին, նախնական փուլում ոչ ոք չի տուգանվի և մասնագետները կտան միայն հանձնարարականներ:

Նրա մեկնաբանմամբ, նոր կանոնակարգով ստուգման ենթակա են հյուրանոցները, փոքր չափի և ընտանեկան տիպի հյուրանոցները և փոքր չափի շենքերը և շինությունները: