Հռոմի պապը մնացել  է վերելակում և ուշացել կիրակնօրյա պատարագին
Հռոմի պապը մնացել  է վերելակում և ուշացել կիրակնօրյա պատարագին

Հռոմի պապը մնացել  է վերելակում և ուշացել կիրակնօրյա պատարագին: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերը»:

Տարածված լրատվությամբ, պոնտիֆիկոսը  25 րոպե մնացել  է վերելակի մեջ և նրան դուրս են բերել  հրշեջները:

Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ժողովից և բացատրել, որ Վատիկանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել, ուստի նա կես ժամով մնացել  է վերելակի մեջ:

Ֆրանցիսկոսը կոչ է արել հրապարակում հավաքվածներին, ծափահարել իրեն փրկող հրշեջներին: