Հռոմի պապը կոչ է անում աշխարհին միավորել Ամազոնի անտառում հրդեհի դեմ պայքարում
Հռոմի պապը կոչ է անում աշխարհին միավորել Ամազոնի անտառում հրդեհի դեմ պայքարում

Հռոմի պապը կոչ է անում աշխարհին միավորել Ամազոնի անտառում հրդեհի դեմ պայքարում: Այս մասին պոնտիֆիկոսը հայտարարել է հավատացյալներին ավանդական ուղերձի ժամանակ:

Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել, որ Ամազոնի անտառում հրդեհը արագ մարվի:

«Մենք անհանգստացած ենք Ամազոնի անտառներում բռնկված հրդեհի կապակցությամբ և աղոթում ենք, որ միասնական ջանքերով հրդեհը արագ կմարվի: Այս «կանաչ թոքերը» կենսական նշանակություն ունեն ամբողջ մոլորակի համար», – հայտարարել է Հռոմի Պապը:

Բրազիլիայի տիեզերական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի տվյալներով,  հրդեհը Ամազոնի անտառներում հունվարից մինչև օգոստոս ոչնչացրել է 1,8 միլիոն հեկտար: