Հռոմի պապը հրապարակավ ներողություն է խնդրել մի կնոջը ձեռքին խփելու համար

Հռոմի պապը հրապարակավ ներողություն է խնդրել մի կնոջը ձեռքին խփելու համար:

«Ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Պապի խոսքով ՝ մարդիկ, այդ թվում նաև ինքը, հաճախ կորցնում են համբերությունը: Ելույթ ունենալիս նա դատապարտել է կանանց նկատմամբ բռնությունը:

Տեսանյութը, որտեղ երևում է թե ինչպես է Հռոմի պապը խփում մի կնոջ ձեռքին, ով փորձում է հաղորդակցել նրա հետ տարածվել է ինտեռնետով: Հռոմի պապը գնում էր սուրբ Պողոսի հրապարակ, երբ մի կին բռնել է նրա ձեռքը և քաշել նրան իր կողմը, նույն պահին պապը խփում է նրա ձեռքին: