Հռոմի Պապը 500 000 դոլարի չափով նվիրատվություն է կատարել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
Հռոմի Պապը 500 000 դոլարի չափով նվիրատվություն է կատարել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար

Հռոմի Պապը 500 000 դոլարի չափով նվիրատվություն է կատարել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար:

Ինչպես փոխանցում է «Վատիկան նյուսը», նշված գումարը օգտագործվելու է 27 նախագծի վրա: Խոսքը վերաբերում է այն ներգաղթյալների օգնությանը, որոնք Մեքսիկա են այցելել Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից: Նրանք պատրաստվում են տեղափոխվել ԱՄՆ:

Բարեգործական կազմակերպությունների լրատվությամբ, անցած տարի Մեքսիկա է այցելել մոտ 75 հազար ներգաղթյալ: Կաթոլիկ եկեղեցին արդեն օգնում է նրանց առաջին նշանակության պիտույթներով, դեղորայքով և սննդով:

Հիշեցնենք, ավելի վաղ Ֆրանցիսկոս Առաջինը քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը մտադիր էր պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հոսքը դադարեցնելու համար: