Հրդեհի պատճառով Դոնալդ Թրամփը Քալիֆոռնիան հայտարարել է մասշտաբային աղետի գոտի
Հրդեհի պատճառով Դոնալդ Թրամփը Քալիֆոռնիան հայտարարել է մասշտաբային աղետի գոտի

Հրդեհի պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆոռնիան հայտարարել է մասշտաբային աղետի գոտի: Հրդեհի հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ հազարավոր մարդկանց փրկարարները տարհանել են ռիսկի գոտուց:

ԱՄՆ-ի նախագահի որոշմամբ, նահանգը կստանա դաշնային օգնություն:

Հրդեհի 585 օջախի դեմ պայքարում է ավելի քան 14 000 հրշեջ: Ուժգին քամին առաջացնում է հրդեհը բնակավայրերին տարածվելու վտանգ:

Նախորդ շաբաթ, արտասովոր տապի ժամանակ, ամպրոպը դարձել է հրդեհի ավելի քան 12 000 օջախի պատճառ: