Հրդեհ՝ Մցխեթայի Սագուրամո գյուղում (վիդեո)

Մցխեթայի մունիցիպալիտետում, Սագուրամո գյուղում հրդեհ է:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, տեղում այրվում է խոտը: Կրակը տարածված է մոտ 3 հա մակերեսի վրա:

Գերատեսչությունում հայտարարում են, որ տեղավայրերից մեկում, հին անվադողերը այրվելու հետևանքով գոյացել է ծուխ:

Այս րոպեներին հրշեջ-փրկարարները փորձում են մեկուսացնել հրդեհը: