Հրապարակվել են Ռուսաստանի սահմանադրությունում մտցված փոփոխությունները
Հրապարակվել են Ռուսաստանի սահմանադրությունում մտցված փոփոխությունները

Ռուսաստանի սահմանադրությունում մտցված փոփոխությունները հրապարակվել են: Դա նշանակում է, որ ուղղումները հուլիսի 4-ից պաշտոնապես ուժի մեջ են: Մինչ այդ, սահմանադրական փոփոխություններն ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փոփոխությունները Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս մասնակցել առաջիկա երկու նախագահական ընտրություններին: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունները նկատի ունեն իշխանության ճյուղերի մջև իրավասության նոր կարգով բաշխում, որը կավելացնի նախագահի իրավունքները:

Ռուսաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցով հանրաքվեն ավարտվեց հուլիսի մեկին: Երկրի օրենքում փոփոխություններին աջակցեց ընտրողների 77,92 տոկոսը: