Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր կետում. Մամուկա Բախտաձե
Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր կետում. Մամուկա Բախտաձե

Մեր առաջնային խնդիրն էր որակապես նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ և ներկայացնել տարածաշրջանում Վրաստանի ուժեղացված ռազմավարական դերը. Ես հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ այդ հարաբերություններն այսօր գտնվում են պատմական ամենաբարձր կետում», – այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գրել է իր ֆեյսբուքում հրապարակած նամակում:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, երկրի միջազգային դիրքերը երբևէ չեն եղել այդքան ուժեղ, և դրանք անհրաժեշտ են պահպանել և ամրապնդել:

«Եվրաինտեգրումը միայն մեր քաղաքական ընտրությունը չէ, ինչպես դա հաճախ ասում են քաղաքական գործիչները, եվրաինտեգրումը մեր ազգի քաղաքակիրթ ընտրությունն է: Մենք այսօր եվրամիության ասոցացված անդամն ենք, ունենք խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր (DCFTA), վիզաների ազատականացում, որն ուղղակի և շոշափելի արդյունքներ բերեց մեր ժողովուրդին: Վրաստանն այսօր ավելի մոտ է եվրոպական ընտանիքին, քան երբևէ», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, բոլոր գործընկերները միաձայն ճանաչում են, որ Վրաստանը առաջատար պետություն է արևելյան գործընկերության երկրների միջև:

«Մինչ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, ես համարում եմ, որ Վրաստանի ինտեգրման լավագույն մեխանիզմը կլինի եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրվելը (European Economic Area)», – ասել է Բախտաձեն: