Հպարտ ենք Նիկոլոզ Բասիլաշվիլիով. Մամուկա Բախտաձե
Հպարտ ենք Նիկոլոզ Բասիլաշվիլիով. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Նիկոլոզ Բասիլաշվիլուն շնորհավորել է ATP-ի մրցաշարի առթիվ:

«Նիկա Բասիլաշվիլուն շնորհավորում եմ թենիսում՝ Գերմանիայի բաց առաջնությունը հաղթելու կապակցությամբ:

Նիկա, հպա’րտ ենք քեզանով»,- գրում է Մամուկա Բախտաձեն ֆեյսբուքյան էջում:

Վրաց թենիսիստ, Նիկոլոզ Բասիլաշվիլին իր կարիերայում առաջին անգամ հաղթել է մասնագիտական փուլի (ATP) մրցաշարը: Նա Գերմանիայի Համբուրգ քաղաքում 2 ժամում և 13 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Լեոնարդո Մայերին – 6:4, 0:6, 7:5: