Հպարտ եմ, որ որևէ կինոթատրոն չնահաջնեց և ոչ մի ցուցադրություն չչեղարկեց. «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր
Հպարտ եմ, որ որևէ կինոթատրոն չնահաջնեց և ոչ մի ցուցադրություն չչեղարկեց. «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր

Շատ հպարտ եմ, քանի որ որևէ կինոթատրոն չնահաջնեց և որևէ նախատեսված ցուցադրություն չչեղարկեց,- այս մասին իր ինստագրամյան էջում գրում է «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր Լևան Ակինը:

«Շատ հպարտ եմ, քանի որ որևէ կինոթատրոն չնահաջնեց և որևէ նախատեսված ցուցադրություն չչեղարկեց, այլ համերաշխության հայտնեց նրան: Այս պայքարը հեռու է ավարտից: Շատ ոգեշնչված եմ ֆիլմի այն հանդիսատեսով, որոնք մնացին իրենց դիրքորոշմանը և չվախեցան»,- գրում է ռեժիսորն ինստագրամում:

Վրաստանում երեկ կայացել է վրացական ծագում ունեցող ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի դեմ իրենց բողոքն արտահայտեցին գործարար Լևան Վասաձեն, «Երեխաների իրավունքների պաշտպանության հասարակության» նախագահ Գուրամ Փալավանդիշվիլին, նախկին պատգամավոր Դիմիտրի Լորթքիփանիձեն, «Վրացական քայլերթը» և նրանց համախոհները: Թբիլիսիի կինոթատրոնների մոտ անցկացվել են բողոքի ցույցեր:

Ցույցերի ժամանակ ձերբակալվել է 27 անձ: