Հպարտ եմ, որ մեծ քայլ արվեց ճիշտ ուղղությամբ, կշարունակենք աջակցել բոլոր դրական ջանքերին. Շառլ Միշել
Հպարտ եմ, որ մեծ քայլ արվեց ճիշտ ուղղությամբ, կշարունակենք աջակցել բոլոր դրական ջանքերին. Շառլ Միշել

Ես առաջարկում եմ Եվրամիության աջակցությունը տարբեր հարցերի շուրջ բոլոր դրական ջանքերն ուժեղացնելու համար, – այս մասին նախագահական պալատում իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք շատ կարևոր հանդիպումներ ունեցանք Վրաստանի վարչապետի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Մենք հնարավորություն ունեցանք միմյանց լսելու և տեղեկանալու, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծեն քաղաքական գործիչները: Ես առաջարկում եմ Եվրամիության աջակցությունը տարբեր հարցերի շուրջ բոլոր դրական ջանքերն ամրապնդելու համար: Երկու շաբաթ անց Բրյուսելում մենք կունենանք Վրաստանի հետ Ասոցացման հերթական խորհուրդի նիստը, որտեղ կիմանանք, թե ինչ առաջընթաց է գրանցվել տարբեր հարցերի շուրջ: Հիմնական հաղորդագրությունը հետևյալն է. Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի քաղաքացիների շահերը: Այս երկրում կան շատ բարդ մարտահրավերներ ՝ տնտեսական զարգացում, սոցիալական իրավիճակ, կովիդ 19, անվտանգություն, կայունություն: Դրանք շատ կարևոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է դիմադրենք: Սա է պատճառը, որ հրատապ անհրաժեշտություն կա քաղաքական ճգնաժամը լուծելու», – հայտարարել է Շառլ Միշելը:

Նրա խոսքով, այսօր երեկոյան նախագահի նստավայրում կայացած հանդիպմամբ կատարվեց մեծ առաջընթաց:

«Ես հպարտ եմ այս երեկո, քանի որ կատարվել է ճիշտ ուղղությամբ ամենամեծ քայլը: Դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորված է: Դա չի նշանակում, որ քաղաքական կուսակցությունների և կառավարության համար դժվար հարցեր չեն լինի: Սա նշանակում է, երբ ես հարցրեցի բոլոր մասնակիցներին, թե արդյոք նրանք ցանկանում են ուժեղացնել քաղաքական երկխոսությունը `միասին լուծում գտնելու համար: Պատասխանը պարզ էր. Այո, դա կարևոր քայլ է, և մենք կշարունակենք աջակցել բոլոր դրական ջանքերին», – հայտարարել է Շառլ Միշելը: