Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը կտրականապես բացառել է պաղեստինցիների հետ համադաշնության ստեղծման գաղափարը
Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը կտրականապես բացառել է պաղեստինցիների հետ համադաշնության ստեղծման գաղափարը

Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը կտրականապես բացառել է պաղեստինցիների հետ համադաշնության ստեղծման գաղափարը:

Հորդանանի թագավորը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման համար երկու երկրների սկզբունքները այլընտրանք չունեն և Պաղեստինի մայրաքաղաքը պետք է լինի արևելյան Երուսաղեմում:

«Ամեն տարի մենք լսում ենք համադաշնության մասին: Հարց՝ ու՞մ հետ: Դա Հորդանանի համար կարմիր գիծ է», – նշել է Հորդանանի թագավորը:

Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ Վաշինգթոնն առաջարկել է Հորդանանի հետ համադաշնություն ստեղծել: