Հոնգ Կոնգում տեղի է ունեցել էքստրադացիայի նոր օրենքի դեմ բողոքի ցույց
Հոնգ Կոնգում տեղի է ունեցել էքստրադացիայի նոր օրենքի դեմ բողոքի ցույց

Էքստրադացիայի մասին նոր օրինագծի դեմ կրկին բողոքի են դուրս եկել Հոնգ Կոնգի բնակիչները: Քաղաքի ֆինանսական հատվածում հավաքված հազարավոր քաղաքացիները արգելափակել են ոստիկանության շենքերը և փակել են ճանապարհները: Խաղաղ բնույթ կրող ցույցը ընթացել է ողջ գիշեր:

Ինչպես փոխանցում են իրավապահ մարմինները, չնայած ցույցի խաղաղ բնույթին այնուամենայնիվ գրանցվել են իրավախախտումներ:

Ցույցերը էքստրադացիայի մասին նոր օրենքի դեմ անց են կացվում արդեն մի քանի շաբաթ: Օրեընքը նախատեսում է Չինաստանի կողմից որոնվողներին անհապաղ փոխանցում: