Հոնգ Կոնգի օդանավակայանում բողոքի ցույցի պատճառով չեղարկվել է ավելի քան 300 չվերթ
Հոնգ Կոնգի օդանավակայանում բողոքի ցույցի պատճառով չեղարկվել է ավելի քան 300 չվերթ

Հոնգ Կոնգի միջազգային օդանավակայանում բողոքի ցույցի պատճառով չեղարկվել է ավելի քան 300 չվերթ:

Օգոստոսի 12-ին օդանավակայանում հավաքվել են հազարավոր ցուցարարներ, որի պատճառով վարչությունը ստիպված է եղել չեղարկել երեկոյան և առավոտյան չվերթները:

Օդանավակայանն այժմ վերսկսել է աշխատանքը, սակայն ցուցարարների մի մասը կրկին մնում է տեղում:

Ցույցի մասնակիցները բողոքում են իրավապահների կողմից ուժը գերազանցելու դեմ և պահանջում Հոնգ-Կոնգի ղեկավարի հրաժարականը:

Արդեն երկու ամիս է Հոնգ Կոնգում չեն դադարում բողոքի ցույցերը: