Հոլանդացիների ևս մեկ ոսկե մեդալը չմշկավազքում
Հոլանդացիների ևս մեկ ոսկե մեդալը չմշկավազքում

Ավարտվել է չմշկավազքի տղամարդկանց քառյակների մրցումը, որի եզրափակիչում միմյանց են դիմակայել Հոլանդիայի և Նոր Զելանդիայի թիմերը: Վազքը ընթացել է հոլանդացիների առավելությամբ և ավարտվել նրանց հաղթանակով:

Արծաթե մեդալակիր Նոր Զելանդիան, հոլանդացիներից ետ է մնացել 6 վարկյանով:

Ինչ վերաբերում է բրոնզե մեդալի համար հանդիպմանը, ապա այստեղ միմյանց են հանդիպել Կորեայի և Նորվեգիայի թիմերը, որի հաղթող են դարձել նորվեգացիները:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):