Հոկտեմբերի 3-ին 4-ին Վրաստան է այցելելու Հյուսիսատլանտյան խորհուրդը
Հոկտեմբերի 3-ին 4-ին Վրաստան է այցելելու Հյուսիսատլանտյան խորհուրդը

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, պատվիրակությունը, որի կազմում լինելու են դաշինքի 29 անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները, գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոզ Գոթմյոլերը:

Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, Վրաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ղեկավարությամբ: Հյուսիսատլանտյան կոմիտեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկկողմ հանդիպումներ կանցկացնեն՝ Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, խորհրդարանի անդամների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ:

Տեղի կունենան հանդիպումներ ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հյուսիսատլանտյան խորհուրդը  Բաթումիի նավահանգստում կդիտի Վրաստանի առափնյա պաշտպանության նավերը: Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դասախոսություն կկարդա Բաթումիի պետական ​​համալսարանում:

Կայանալիք այցի մասին այսօր զրուցել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ,  Վլադիմիր Կոնստանտինիդը:

Նրա խոսքով, այս տարվա NAC-ի այցը հերթով հինգերրորդն է, ինչը աննախադեպ իրադարձություն է խորհրդի գործընկեր երկրների հետ համագործակցության պատմության մեջ, ինչը իր հերթին Վրաստանի և դաշինքի միջև հարաբերությունների խորացման վառ օրինակն է:

Նրա խոսքով, այցի շրջանակներում կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք կապված են Վրաստանի դաշինքին անդամագրվելու հետ:

Թողնել մեկնաբանություն