Հոկտեմբերի 3-4-ը Հյուսիսատլանտյան խորհուրդը կայցելի Վրաստան
Հոկտեմբերի 3-4-ը Հյուսիսատլանտյան խորհուրդը կայցելի Վրաստան

Վրաստանի կառավարության հրավերով, Հյուսիսատլանտյան խորհուրդը հոկտեմբերի 3-4-ը Վրաստան կայցելի:

ՆԱՏՕ-ի կողմից տարածված տեղեկությունում խոսվում է նաև այն հանդիպումների մասին, որոնք կանցկացնեն Վրաստանում այցով գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյոլլերը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները: Ռոուզ Գոտեմյոլլերը վարչապետ Գիորգի Գախարիայի հետ գլխավորելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:

Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները հանդիպումներ են անցկացնելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլու, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Վրաստանի խորհրդարանի անդամների հետ:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն աշխատանքային ճաշ կունենան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոսքով կդիմի Բաթումիի պետական համալսարանի ուսանողներին: