Հոկտեմբերի 27-ին Ազատության հրապարակում կանցկացվի մեր կուսակցության համակիրների ամփոփիչ ընտրական հանրահավաքը՝ մեկ անգամ ևս ցույց տալու, թե որն է վրաց ժողովրդի ուժը. Իրակլի Կոբախիձե
Հոկտեմբերի 27-ին Ազատության հրապարակում կանցկացվի մեր կուսակցության համակիրների ամփոփիչ ընտրական հանրահավաքը՝ մեկ անգամ ևս ցույց տալու, թե որն է վրաց ժողովրդի ուժը. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա կուսակցության համակիրների ամփոփիչ նախընտրական հանրահավաքը։

Նրա խոսքով ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կհավաքվեն ՝ մեկ անգամ ևս ցույց տալու վրաց ժողովրդի ուժը, որը պայքարում է չարը վերջնականապես հաղթելու համար:

«Ինչպես գիտեք, ընտրություններին մի քանի օր է մնացել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես վարչապետի հետ մեկնել եմ այն ​​մունիցիպալիտետներ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: Տրամադրությունը մարտական ​​է, և ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր թեկնածուները արժանի հաղթանակներ տանեն բոլոր քսան մունիցիպալիտետներում։ Կոչ ենք անում մեր կուսակցության բոլոր անդամներին, համակիրներին, քաղաքացիներին առավելագույն ուշադրություն և մոբիլիզացիա ցուցաբերել հոկտեմբերի 2-ի հաղթանակը ավարտին հասցնելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին տեղի կունենա մեր կուսակցության համակիրների ամփոփիչ ընտրական հանրահավաքը։ Մեր երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ կհավաքվեն ՝ մեկ անգամ ևս ցույց տալու վրաց ժողովրդի ուժը, որը պայքարում է չարը վերջնականապես հաղթելու, արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու համար ՝ հանուն մեր երկրի առաջընթացի և զարգացման: Հոկտեմբերի 2-ին մեզ վստահել է ընտրողների 47 տոկոսը, փաստացի յուրաքանչյուր երկրորդ ընտրողը, ինչը մեզ նոր լիցք ու պատասխանատվություն է տալիս առաջիկա երեք տարիների ընթացքում հոգալու մեր երկրի ու ժողովրդի բարօրության մասին: Այս հաղթանակը կամփոփվի հոկտեմբերի 30-ին։ Բոլոր նրանց, ովքեր գնահատում են մեր երկրի ապագան ՝ խաղաղությունը, կայունությունը և զարգացումը, սպասում ենք Ազատության հրապարակում չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 27 -ին», – ասել է Իրակլի Կոբախիձեն: