Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Խորհրդարանական ընտրությունների նման, ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը սահամնվելու է օրենքով:

Ընտրական օրենսգիրքը նախատեսելու է, որ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի / համայնքի քաղաքապետի հաջորդ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: Այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 2-ին:

Այսօրվա լիագումար նիստին նշվել է, որ ընտրությունների օրը օրենսդրական մակարդակով որոշելու մասին ընդդիմությունը հայտնել է աշխատանքային խմբում, որին համաձայնել է «Վրացական երազանքը»: