Հոկտեմբերի 19-ին բարձրագույն ուսումնական հաստատություններում վերսկսվելու են միայն գործնական-լաբորատոր աշխատանքները, իսկ կրթական գործընթացի այլ բաղադրիչներ կրկին անց են կացվելու հեռավար ռեժիմում. Նունու Միցկևիչ
Հոկտեմբերի 19-ին բարձրագույն ուսումնական հաստատություններում վերսկսվելու են միայն գործնական-լաբորատոր աշխատանքները, իսկ կրթական գործընթացի այլ բաղադրիչներ կրկին անց են կացվելու հեռավար ռեժիմում. Նունու Միցկևիչ

Հոկտեմբերի 19-ից, Թբիլիսիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Փոթիի բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածքներում կվերսկսեն միայն գործնական-լաբորատոր աշխատանքները, իսկ ուսումնական ծրագրի մյուս բաղադրիչները իրենց իրավասությունների շրջանակներում, անց են կացվելու հեռավար ռեժիմում,- այս մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, Նունու Միցկևիչը:

«Հատկանշական է, որ ուսումնական տարվա մեկնարկից մի քանի ամիս առաջ մենք առողջապահության նախարարության հետ սկսեցինք աշխատել անվտանգության հանձնարարականների շուրջ: Համապատասխանաբար, սահմանվել են և համալսարանների կողմից պաշտպանված են բոլոր պարտադիր հանձնարարականները: Դրանք են, մեկ մետրանոց հեռավարության պաշտպանությունը գրասեղանների միջև, լսարաններում ուսանողների կողմից շնչադիմակ կրելը, սանիտարիզացիան, դեզոբարիերների օգտագործումը, համալսարանի տարածք մուտք գործելիս ջերմասքրինինգը և այլն: Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության վարչությունը ստուգել է կրթական հաստատությունները մինչև ուսումնական տարվա սկիզբը, նրանք ստացել են թույլտվություն և կարող ենք ասել, որ բոլոր այն տարածքները, որոնք ուսանողների համար բաց կլինեն հոկտեմբերի 19-ին կլինեն անվտանգ և բոլորի առողջությունը առավելագույնս կպաշտպանվի,- ասել է Նունու Միցկևիչը:

Թողնել մեկնաբանություն