Հոկտեմբերի 11-ից Քութաիսիի և Վիեննայի միջև կայանալու է առաջին ավիաչվերթը
Հոկտեմբերի 11-ից Քութաիսիի և Վիեննայի միջև կայանալու է առաջին ավիաչվերթը

Հոկտեմբերի 11-ից Քութաիսիի և Վիեննայի միջև սկսվելու է օդային երթևեկությունը,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Օդանավակայանների միությունից:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոքր բյուջե ունեցող հունգարական Wizz air ընկերությունը Քութաիսիից Վիեննայի ուղղությամբ կկատարի առաջին կանոնավոր չվերթը:

Առաջին չվերթը Քութաիսիի միջազգային օդանավակայանից Վիեննայի ուղղությամբ կատարվելու է 07:25  րոպեին: Կանոնավոր չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» ՍՊԸ-ի տեղեկությամբ, Ավստրիան 15-րդ երկիրը և 21-րդ ուղղությունն է, որտեղ Քութաիսիի միջազգային օդանավակայանից կատարվում են ուղիղ չվերթներ:

«Շարունակվում է Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանի զարգացումը: Քութաիսիի օդանավակայանը հաստատվել է Անդրկովկասի ավիացիոն բազայում: Օդանավակայանում ավելացել են նոր ծառայություններ, ավելացել է կոմերցիոն տարածքների և սննդի օբյեկտների քանակը, զգալիորեն ավելացել է ուղևորների հոսքը: «Վրաստանի օդանավակայանների միությունը» մշտապես աշխատում է նոր ավիաուղղությունների շուրջ»,- հայտարարում են «Վրաստանի օդանավակայանների միությունում»:

Հոկտեմբերի 11-ին, 15:00-ին Վիեննայից Քութաիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարելու առաջին ինքնաթիռը, որի կապակցությամբ օդանավակայանում կայանալու է դիմավորման տոնական արարողություն: