Հոգ ենք տանում, որ յուրաքանչյուր կուսակցություն կարողանա մասնակցել ընտրություններին - ԿԸՀ
Հոգ ենք տանում, որ յուրաքանչյուր կուսակցություն կարողանա մասնակցել ընտրություններին - ԿԸՀ

ԿԸՀ-ում բացատրում են երեկ  ընդունված կարգը, ըստ որի նախագահական թեկնածու ներկայացնել կկարողանան նաև այն կուսակցությունները, որոնք 2016 և 2017 թվականի ընտրություններին չեզոքացրել էին գրանցումը։

Հանձնաժողովի խոսնակ, Անա Միքեկաձեյի հայտարարությամբ, այս որոշումից հետո, բացի «Գիրչիից» կկարողանան սեփական թեկնածուն ներկայացնել նաև այլ կուսակցությունները։

«Այս կարգն ընդունեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն այն բանի համար, որ լինի հավասար, արդար ընտրական միջավայր։ Այս որոշումը օգտակար է ընտրական սուբյեկտների համար։ Ընտրական վարչությունը իր գործունեությամբ, հոգ է տանում, որ յուրաքանչուր կուսակցություն ունենա հնարավորություն, մասնակցել ընտրությունների և ներկայացնել սեփական թեկնածուին», – հայնտել է Միքելաձեն։

ԿԸՀ-ի կողմից ներկայացված չափանիշներին  «Գիրչին» բավարարում է, հետևաբար, նա հնարավորություն կունենա նախագահական ընտրություններին ներկայացնել Զուրաբ Ջափարիձեի թեկնածությունը։