Հնդկաստանում տղամարդը հարազատ դստեր ծննդյան օրը գերի է վերցրել 23 երեխայի և մի քանի կնոջ
Հնդկաստանում տղամարդը հարազատ դստեր ծննդյան օրը գերի է վերցրել 23 երեխայի և մի քանի կնոջ

Հնդկաստանում տղամարդն իր հարազատ դստեր ծննդյան օրը գերի է վերցրել տանը հյուրընկալվող 23 երեխայի և մի քանի կնոջ:

Դեպքը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում:

Տղամարդու հետ փորձել է բանակցություններ վարել տեղի պատգամավորը, սակայն հանցագործը կրակել է նրա ոտքին:

Քիչ անց, իրավապահներին հաջողվել է չեզոքացնել առևանգողին:

Նա զոհվել է ոստիկանության կրակոցից: Դեպքի հետևանքով չեն տուժել երեխաները, որոնք 6 ամսականից 15 տարեկան են:

Տեղի ունեցածի պատճառը հայտնի չէ: Հանցագործը սպանության համար դատապարտված էր ցմահ բանտարկության, սակայն բանտից ազատվել էր վերջերս՝ գրավի դիմաց: